 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2022 թվականի N 1033-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հրաչյյա Մովսիսյանի 02.05.2022թ. N 1874 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 11.05.2022թ. N 72-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասերին և օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 1 կետի 4-րդ ենթակետի պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0533-0221 ծածկագրով 0,26735հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /0,22156հա-խաղողի այգի և 0,04579հա-այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով, 365 351 /երեք հարյուր վաթսունհինգ հազար երեք հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ /0,22156հա-ի համար 362 251 ՀՀ դրամ, 0,04579հա-ի համար 3100 ՀՀ դրամ/ կադաստրային արժեքով օտարել կից ընդլայնվող 02-001-0533-0080 և 02-001-0533-0081 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդհանուր համատեղ սեփականատերեր Հրաչյա Արամայիսի Մովսիսյանին, Նարինե Վազգենի Բաղրամյանին, Հռիփսիմե և Արամայիս Հրաչյայի Մովսիսյաններին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժններին /Ս. Թումասյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2022 թ. մայիսի 25
ք.Աշտարակ