Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՄԱՅԻՍԻ 2022 թվականի N 1030-Ա

ՀՈՎԱԿ ԴԱՎԹԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հովակ Դավթի Գալոյանի 19.05.2022թ. N 2222 իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելուց հետո համապատասխան փասոտաթղթեր տրամադրելու և տնամերձ հողամասում ինքնակամ կառուցած շինությունները օրինականացնելու մասին դիմումը,  ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II  բաժնի և  <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում իրավանախորդների կողմից ինքնակամ  կառույցները, որոնք կառուցվել են 1990-2005թ.թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  

  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

1. Ճանաչել Հովակ Դավթի Գալոյանի / ծնվ. 17.09.1973թ. սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-113-0116-0001 ծածկագրում, իրեն պատկանող տնամերձ հողամասում մինչև 2001թ.մայիսի 15- ը/1990թ./ կառուցված 33,2 քմ բնակելի տան   նկատմամբ առանց օրինականացման համար սահմանված վճարի գանձման: 

2. Հովակ Դավթի Գալոյանին սեփականության իրավունքով պատկանող,  Աշտարակ համայնքի, Օշական բնակավայրի, Հոկտեմբերյան փողոց, 3 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-113-0116-0001, հաշվառման ծածկագիր 2022VZHSEV/  1237,4քմ մակերեսով տնամերձ հողամասում կառուցած 42.1 քմ մակերեսով ինքնակամ բնակելի տունը և 10.4 քմ  մակերեսով  ինքնակամ ծածկոցը ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել   

1. բնակելի տան համար 42.1 x 1673 = 70434 դրամ 

2.ծածկոցի համար  10.4 x 1004 =  10442 դրամ

Ընդամենը  80876 դրամ

    3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:    

4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին  /Ս. Թումասյան,  Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:   

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Աշտարակ