 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2020 թվականի N 519-Ա
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.09.2006թ. N 1398-Ն որոշումը, հաշվի առնելով գույքի նկատմամբ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 24.09.2020թ. N Կ-24092020-02-0076 և N Կ-24092020-02-0077 որոշումները ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N 41/2 հասցեում գտնվող /ծածկագիր՜ 0106-0115/ 6094քմ հողամասից 5947քմ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի գործառնական նշանակությունը առանց նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես արդյունաբերական օբյեկտների, իսկ 147քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը առանց նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Հ. Բաղդասարյան/:
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2020 թ. սեպտեմբերի 25
ք.Աշտարակ