Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 822-Ա

ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍԻ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆՆ ՈՒ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Հիմք ընդունելով Մարգարիտ Ղալաչյանի 24.09.2021թ. N 1705՝ տնամերձ հողամասում կառուցված ինքնակամ բնակելի տունն ու օժանդակ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունն ու օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. և  բավարարում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Մարգարիտ Սարգսի Ղալաչյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ քաղաքի <Մուղնի>, 1-ին թաղամաս, N 162 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0345-0008/ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 451,525քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունն ու օժանդակ շինությունները /բացառությամբ N 3 ծածկոցի և N 4 կաթսայատան/ ճանաչել օրինական:

 2. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /պետ Հ. Բաղդասարյան, պետի ժ/պ Ա. Արամյան/ 

  - Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                ՎԱՐԴԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Աշտարակ