ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2024 թվականի N 4208-Ա
ՆՈՐԻԿ ՍՏԵՓԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նորիկ Սարգսյանի 28.10.2024թ. N 12145 շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նորիկ Սարգսյանի Փարպի բնակավայրի 02-110-0035-0009 ծածկագրով հողամասում տալ բնակելի տան և քարե պարսպի կառուցման թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2024 թ. նոյեմբերի 12
ք.Աշտարակ