 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 1606-Ա
ԳՆԵԼ ՎԱՐԴԳԵՍԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 10/06/2025 N Կ-10062025-02-0206 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 28-րդ կետով և հիմք ընդունելով <<ՍԵՅՍՄԻԿԱ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Հաստատել Գնել Վարդգեսի Ավետիսյանին /ծնվ. 03.05.1962թ./ և Անահիտ Ռաֆիկի Մովսիսյանին /ծնվ. 02.08.1962թ./ սեփականության իրավունքով պատկանող 02-001-0178-0035 կադաստրային ծածկագրով հողամասի ճշգրտված տեղադիրքն ու սահմանները՝ ըստ կից ներկայացված և Աշտարակ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին / Ն. Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2025 թ. հունիսի 12
ք.Աշտարակ