 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 հուլիսի 2022 թվականի N 1422-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ -ՎԱՃԱՌՔՈՒՄ ԳՐԻՇԱ ԱՐԹՈՒՐԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԳՅՈՒՂ. ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.05.2022թ. N77-Ա և 11.04.2022թ. հմ.51-Ա որոշումները և համայնքի ղեկավարի 31.05.2022թ. N 343-Ա կարգադրությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Գ. Մնացականյանը 22.06.2022թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-112-0145-0012, 02-112-0072-0107 և 02-112-0145-0010 ծածկագրերով 0.93773հա ընդհանուր մակերեսով /0.44327, 0.35119հա և 0.14327հա/ հողամասերը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 01.07.2022թ. N07 արձանագրության ճանաչվել է հաղթող.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Աշտարակ համայնքի 02-112-0145-0010, 02-112-0072-00107 և 02-112-0145-0012 ծածկագրերով, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 31032022-02-0059, տրվ. 31.03.2022թ. N 31032022-02-0041, տրվ. 31.03.2022թ. և N 24082021-02-0043, տրվ. 24.08.2021թ./ 0.93773հա ընդհանուր մակերեսով / 0.44327հա, 0.35119հա և 0.14327հա/ գյուղատնտեսական նշանակության / արոտ, պտղ. այգի / հողամասերի նկատմամբ Գրիշա Արթուրի Մնացականյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Հողամասերի վաճառքի գինը կազմում է 860000 / ութ հարյուր վաթսուն հազար / ՀՀ դրամ / 0.44327 հա-ի համար-30.000 ՀՀ դրամ, 0.35119 հա-ի - 820.000 ՀՀդրամ և 0.14327հա-ի համար 10.000 ՀՀդրամ/:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / Ս. Թումասյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2022 թ. հուլիսի 01
ք.Աշտարակ