Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՕԳՈՍՏՈՍԻ 2022 թվականի N 1992-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

     Հիմք ընդունելով Սերգեյ Իգիթխանյանի լիազորված անձ Արթուր Վանուշի Պապոյանի 15.08.2022թ N 3939 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Գ. Լուսավորիչի 15 հասցեում գտնվող Սերգեյ Իգիթխանյանին հատկացված 0.066 հա հողամասի դիմաց փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-001-0039-0082-ից/ 0,07678 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը և պարիսպը, որը կառուցվել է 1999թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ուկանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Ճանաչել Սերգեյ Սեդրակի Իգիթխանյանի /ծնվ.07.12.1987թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0039-0082 կադաստրային ծածկագրից, հաշվառման 2022U3APPU ծածկագրով, 0.07678 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. մայիսի 15-ը /1999թ./ կառուցված 16.95 քմ բնակելի տան և 0.73 քմ պարիսպի նկատմամբ առանց օրինականացման համար սահմանված վճարի գանձման:

2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ս.Թումասյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Աշտարակ