 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2021 թվականի N 820-Ա
ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Պ. ՊՌՈՇՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 60/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հովհաննես Ժամհարյանի 18.11.2021թ. N 2044 դիմումը` ինքնակամ կառուցած և օրինական ճանաչված ավտոտնակը գնելու վերաբերյալ համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 67,1քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0039-0053 չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյան փողոցի N 60/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 12112021-02-0100/ 67,1քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 49,7քմ/ ավտոտնակը սահմանված գնով, իսկ ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 67,1քմ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կառույցն իրականացրած ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏԻ ԺԱՄՀԱՐՅԱՆԻՆ:
2. Վաճառքի գինը ավտոտնակի համար կազմում է 132 120 /մեկ հարյուր երեսուներկու հազար մեկ հարյուր քսան/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար 298 058 /երկու հարյուր իննսունութ հազար հիսունութ/ ՀՀ դրամ:
3.Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:
4. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Հ. Բաղդասարյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Վ. ՍԱՖԱՐՅԱՆ
2021 թ. նոյեմբերի 24
ք.Աշտարակ