Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2022 թվականի N 1993-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    Հիմք ընդունելով Սերգեյ Իգիթխանյանի լիազորված անձ Արթուր Վանուշի Պապոյանի 15.08.2022թ N 3939 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, ՀՀ կառավարության 2005թ. Դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Գ. Լուսավորիչի 13 հասցեում գտնվող Սերգեյ Իգիթխանյանին հատկացված 0.065 հա հողամասի դիմաց փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-001-0039-0082-ից/ 0,06262 հա հողամասում ինքնակամ կառուցած բետոն հարթակը, որը կառուցվել է 1999թ., դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Ճանաչել Սերգեյ Սեդրակի Իգիթխանյանի /ծնվ.07.12.1987թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0039-0082 կադաստրային ծածկագրից, հաշվառման 2022HGKY5A ծածկագրով, 0.06262 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. մայիսի 15-ը /1999թ./ կառուցված 9.3 քմ բետոնե հարթակի նկատմամբ առանց օրինականացման համար սահմանված վճարի գանձման:

2. 02-001-0039-0082 ծածկագրից առանձնացված 0,06262 հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝

- Համայնք Աշտարակ, ք. Աշտարակ, Գ. Լուսավորիչի փողոց, բնակելի տուն N 13 :

3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ս.Թումասյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                             Շ. ՎԱՀԱՆՅԱՆ

 

2022 թ. օգոստոսի  18
ք.Աշտարակ