 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2021 թվականի N 823-Ա
328-017 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Գևորգ Բոյախչյանի 25.11.2021թ. N 2076` տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ քաղաքի <Մուղնի> թաղամասում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 328-017, 600քմ/ տալ 168 համարը և հասցեն համարել`
-ք. Աշտարակ, <Մուղնի>, 2-րդ թաղամաս, հողամաս N 168:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Հ. Բաղդասարյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Վ. ՍԱՖԱՐՅԱՆ
2021 թ. նոյեմբերի 29
ք.Աշտարակ