 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2022 թվականի N 1029-Ա
ԱՎԱԳ ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՔՍԻԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ավագ Քամալյանի 24.05.2022թ. N 2304՝ շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀայաստանիՀանրապետության օրենքի 42 հոդվածի և ՀայաստանիՀանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Ավագ Քամալյանին և Արաքսիա Հովհաննիսյանին Աշտարակ համայնքի Մուղնի թաղամասի հմ. 4/195 և հմ.4/94 հասցեներում տալ բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2022 թ. մայիսի 25
ք.Աշտարակ