Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2024 թվականի N 697-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻՑ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Նկատի ունենալով այն փաստը, որ Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-112-0146-0001-ից ծածկգրով 0․33758հա գյուղատնտեսական նշանակության խոտհարք ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու, հաշվի առնելով հողատարածքի փաստացի չափագրությունն ու Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 28.02.2024թ. թիվ 15 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1.Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-112-0146-0001-ից ծածկագրից 0.33758հա խոտհարք ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու:

2.Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյանյան, Ա. Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություներ և գրանցումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2024 թ. փետրվարի  28
ք.Աշտարակ