 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2025 թվականի N 2669-Ա
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2006թ. սեպտեմբերի 11-ի N15-Ն հրամանի, <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար /ծածկագիր՝ 1.1-1/ Սամվել Սերոբի Սահակյանի հերթական ատեստավորումն անցկացնել 2025թ. նոյեմբերի 26-ին համայնքապետարանի շենքում /սկիզբը՝ ժամը 11:00-ին/:
2. Ատեստավորման հանձնաժողովի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Լուսինե Արամյանին /համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-անձնակազմի կառավարման գծով/.
- ապահովել ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2006թ. սեպտեմբերի 11-ի N 15-Ն հրամանով հաստատված <<Համայնքային ծառայողի ատեստավորման կարգ>>-ով նախատեսված գործառույթները,
- ատեստավորման օրվա մասին տեղյակ պահել ատեստավորվող համայնքային ծառայողին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2025 թ. հոկտեմբերի 17
ք.Աշտարակ