Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2025 թվականի N 431-Ա

02-001-0174-0018 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՎՈՂ ՄԱՍԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Արմեն Գրիգորյանի 27.12.2024թ. N 14976` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Թ․ Թորամանյան փողոց, N 13 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-001-0174-0018, 0,0054 հա/ տալ 13/2 համարը և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Թ․ Թորամանյան փողոց, հողամաս N 13/2:

Հողամասի մնացած մասի /0,02752 հա/ և բնակելի տան հասցեն թողնել նույնը՝

- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Թ․ Թորամանյան փողոց, բնակելի տուն N 13:

2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/

- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2025 թ. փետրվարի  14
ք.Աշտարակ