Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2024 թվականի N 693-Ա

ԱՐԱՐԱՏ ԱՍՐԻԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Արարատ Առուշանյանի 22.02.2024թ. N 2109՝ շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Արարատ Առուշանյանի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0011-0001 ծածկագրով հողամասում տալ բնակելի տան, ամառային խոհանոցի և քարե պարսպի կառուցման թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:

2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:

3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/: - Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2024 թ. փետրվարի  28
ք.Աշտարակ