Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2025 թվականի N 1175-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզային հանձնաժողովի 08.04.2025թ. 0.2066հա հողամասի հողատեսքի փոփոխություն կատարելու մասին թիվ 9 եզրակացությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35/24 կետի և 43 հոդվածների և ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի հմ. 1066-Ն որոշման պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1.Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող, Թադևոս Ստեփանի Գալստյանին /ծնվ.05.01.1965թ./ սեփականության իրավունքով պատկանող 02-110-0168-0031 կադաստրային ծածկագրով 0.2066հա ըստ կադաստրային քարտեզների գյուղատնտեսական նշանակության պտղատու այգին բարձրարժեք հողատեսքից փոխադրել ցածրարժեք վարելահողի:

2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/

-Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2025 թ. ապրիլի  25
ք.Աշտարակ