Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2021 թվականի N 826-Ա

ԳՐԻԳՈՐ ՎԻՐԱԲԻ ԱԼՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՔԱՐԵ ՊԱՐԻՍՊՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Հիմք ընդունելով Գրիգոր Ալոյանի 19.11.2021թ. N 2049՝ տնամերձ հողամասում կառուցված ինքնակամ բնակելի տունը և քարե պարիսպը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և քարե պարիսպը կառուցվել են մինչև 2001թ. և  բավարարում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Գրիգոր Վիրաբի Ալոյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ քաղաքի Ե. Շահազիզի փողոց, N 21/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0227-0063/ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 109,32քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը և քարե պարիսպը ճանաչել օրինական:

 2. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /պետ Հ. Բաղդասարյան, պետի ժ/պ Ա. Արամյան/ 

  - Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                             Վ. ՍԱՖԱՐՅԱՆ

 

2021 թ. նոյեմբերի  30
ք.Աշտարակ