 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2024 թվականի N 601-Ա
<<ՈՍԿԵՎԱԶԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ>> ՍՊԸ-ԻՆ 2024Թ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՍԿԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<ՈՍԿԵՎԱԶԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ>> ՍՊԸ-ի հայտը և վճարման անդորրագիրը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման>> մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի և Աշտարակ համայնքի ավագանու 11․12․2023թ․ թիվ 162-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ․
1․<<ՈՍԿԵՎԱԶԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ>> ՍՊԸ-ին տալ 2024թ. Ոսկեվազ համայնքի անվանումը ֆիրմային անվան մեջ օգտագործելու թույլտվություն /կցվում է/:
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում <<ՈՍԿԵՎԱԶԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ>> ՍՊԸ-ին իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2024 թ. փետրվարի 22
ք.Աշտարակ