Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 819-Ա

065-024 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԲԱԺԱՆՎՈՂ ՄԱՍԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Անուշ Սիմոնյանի 23.11.2021թ. N 2068՝ բնակելի տան և հողամասի բաժանվող մասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Աշտարակ քաղաքի Վ. Տերյան փողոցի N 33 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-001-0065-0024, 748քմ/ բնակելի տան և տնամերձ հողամասի բաժանվող մասին /189,3քմ, որից 54,2քմ ընդհանուր օգտագործման/ տալ 33/2 համարը և հասցեն համարել`

-ք. Աշտարակ, Վ. Տերյան փողոց, բնակելի տուն N 33/2:

Հողամասի /612,9քմ, որից 54,2քմ ընդհանուր օգտագործման/ և բնակելի տան մնացած մասերի հասցեն թողնել նույնը՝

-ք. Աշտարակ, Վ. Տերյան փողոց, բնակելի տուն N 33:

 

2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Հ. Բաղդասարյան/ 

  Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                ՎԱՐԴԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Աշտարակ