Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2022 թվականի N 2305-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Ժենիկ Նիկողոսյանի լիազորված անձ Վահան Սարգսյանի 31.08.2022թ. N 4221 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 20.09.2022թ. N 140-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետի պահանջներով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-010-0109-0019 ծածկագրով 0,2հա արոտավայրը ուղղակի վաճառքով, 47 500 /քառասունյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել հողամասի վարձակալ Ժենիկ Միսակի Նիկողոսյանին /անձ. 014791792, տրված 04.05.2022թ. 029-ի կողմից/:

2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժններին /Ս. Թումասյան, Ա. Արամյան/

       - Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2022 թ. սեպտեմբերի  26
ք.Աշտարակ