 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2020 թվականի N 375-Ա
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2006թ. սեպտեմբերի 11-ի N15-Ն հրամանի, <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների /համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի/ հերթական ատեստավորումն անցկացնել 2020թ. սեպտեմբերի 23-ին և 25-ին համայնքապետարանի շենքում /սկիզբը՝ ժամը 11:00-ին/:
2. Աշխատակազմի քարտուղարին /Ս. Սահակյան/
-հսկողություն իրականացնել և ապահովել ատեստավորման նախապատրաստման աշխատանքները սահմանված կարգով և ժամկետներում կատարելու համար:
3. Ատեստավորման հանձնաժողովի տեխ. սպասարկումն իրականացնող լիազորված անձ նշանակել Աստղիկ Աղաբաբյանին և հանձնարարել.
-ապահովել ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2006թ. սեպտեմբերի 11-ի N15-Ն հրամանով հաստատված <<Համայնքային ծառայողի ատեստավորման կարգ>>-ով նախատեսված գործառույթները,
-ատեստավորման օրվա մասին տեղյակ պահել ատեստավորվող համայնքային ծառայողներին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2020 թ. հուլիսի 31
ք.Աշտարակ