 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2021 թվականի N 824-Ա
ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՓՈՂՈՑԻ N 22/54 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հրանդ Մանջոյանի և Աշոտ Շուխյանի 22.11.2021թ. N 2061 համատեղ դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված շինության համար սահմանված կարգով առանձնացված 25,6քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0106-0380/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի N 22/54 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 18112021-02-0048/ երկհարկանի ավտոտնակի 25,6քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 22,9քմ/ առաջին հարկը սահմանված գնով օտարել կառույցն իրականացրած Հրանդ Ադիբեկի Մանջոյանին, 25,6քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 23,34քմ/ երկրորդ հարկը սահմանված գնով օտարել կառույցն իրականացրած Աշոտ Վանիկի Շուխյանին, իսկ երկհարկանի ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 25,6քմ հողամասը որպես համատեղ օգտագործողներ՝ հավասար բաժնեմասերով ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել Հրանդ Ադիբեկի Մանջոյանին և Աշոտ Վանիկի Շուխյանին:
2. Վաճառքի գինը ավտոտնակի առաջին հարկի համար կազմում է 50 406 /հիսուն հազար չորս հարյուր վեց/ ՀՀ դրամ, երկրորդ հարկի համար՝ 50 406 /հիսուն հազար չորս հարյուր վեց/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար կազմում է 113 715 /մեկ հարյուր տասներեք հազար յոթ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ:
3. Առաջին կետում նշված երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկին տալ 22/105 համարը և հասցեն համարել`
- ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, շինություն N 22/105:
Առաջին հարկի հասցեն թողնել նույնը`
- ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, շինություն N 22/54:
4. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:
5. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Հ. Բաղդասարյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Վ. ՍԱՖԱՐՅԱՆ
2021 թ. նոյեմբերի 29
ք.Աշտարակ