 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հուլիսի 2020 թվականի N 314-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ -ՎԱՃԱՌՔՈՒՄ ՌՈԲԵՐՏ ԿԱԴԱՐՅԱՆԻՆ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 23.03.2020թ. N 24-Ա որոշումը, համայնքի ղեկավարի 27.05.2020թ. N 117-Ա կարգադրությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ռ. Կադարյանը 22.06.2020թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-001-0192-0061 ծածկագրով 0.47813 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 29.06.2020թ. N 14 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ քաղաքի Սբ. Սարգսի փողոց N 73 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 20052020-02-0067 տրվ. 20.05.2020թ./ 0.47813 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ Ռոբերտ Կադարյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 12568250 / տասերկու միլիոն հինգ հարյուր վաթսունութ հազար երկու հարյուր հիսուն / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Հ. Բաղդասարյան, Շ. Վահանյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2020 թ. հուլիսի 08
ք.Աշտարակ