 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2022 թվականի N 1027-Ա
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արտակ Սուրիկի Մարտիրոսյանի 17.05.2022թ N 2162 դիմումը և 02-061-0054-0047 ծածկագրով տնամերձ հողամասի սահմանված կարգին համապատասխան կազմված հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և Տեղական Ինքնակռավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Արտակ Սուրիկի Մարտիրոսյանին /ծնվ.22.02.1974թ./ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի կադաստրային քարտեզի 02-061-0054-0047 ծածկագրով 0,2604 հողամասի մեջ սխալի ճշտման արդյունքում ներառած 281,42 քմ հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլից փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ս. Թումասյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2022 թ. մայիսի 25
ք.Աշտարակ