Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՀՈՒԼԻՍԻ 2022 թվականի N 1425-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ -ՎԱՃԱՌՔՈՒՄ ՎԱՐԴԻԹԵՐ ԱՐՍԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԳՅՈՒՂ. ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով  Աշտարակ համայնքի ավագանու 11.05.2022թ. N77-Ա որոշունը և համայնքի ղեկավարի 31.05.2022թ. N 343-Ա կարգադրությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ  Վ. Ղարիբյանը  07.06.2022թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-061-0107-0030 և 02-061-0132-0069 ծածկագրերով 1.25211հա ընդհանուր մակերեսով /0.73057, 0.31077հա և 0.21077հա/  հողամասերը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի  01.07.2022թ. N07 արձանագրության ճանաչվել է հաղթող.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

1.Աշտարակ համայնքի 02-061-0107-0030 և 02-061-0132-0069 ծածկագրերով, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 18042022-02-0031, տրվ. 18.04.2022  և N 28042022-02-0049, տրվ. 28.04.2022թ./ 1.25211 հա ընդհանուր մակերեսով / 0.73057հա, 0.31077հա և 0.21077հա/ գյուղատնտեսական նշանակության /  այլ, վարելահող  / հողամասերի նկատմամբ Վարթիդեր Արսենի Ղարիբյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

 2. Հողամասերի վաճառքի գինը կազմում է 321000 / երեք հարյուր քսանմեկ հազար /  ՀՀ դրամ / 0.73057հա-ի համար 50.000 ՀՀ դրամ, 0.31077հա-ի  համար 21000 ՀՀ դրամ և 0.21077հա-ի համար 250000 ՀՀ դրամ/:

 3. Քաղաքաշինության  և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / Ս. Թումասյան,  Ա. Արամյան/ 

 - Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Աշտարակ