Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2025 թվականի N 2656-Ա

ԱՂՎԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Աղվան Գուրգենի Կարապետյանի լիազորված անձ՝ Ալեքսան Գուրգենի Կարապետյանի 14.10.2025թ N 13515 դիմումը, իրեն պատկանող Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-024-0037-0006 ծածկագրով բնակելի տան, մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անշարժ գույքերը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Աղվան Գուրգենի Կարապետյանի /ծնվ. 24.06.1960թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի, Բազմաղբյուր բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-024-0037-0006 ծածկագրում, իրեն պատկանող 297.7 քմ բնակելի տան /ընդամենը 297.7 քմ/, մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքի նկատմամբ:

2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2025 թ. հոկտեմբերի  15
ք.Աշտարակ