Հիմք ընդունելով Լիլիթ Ստեփանի Աղումյանի 12.11.2025թ. N16335 դիմումը, ժառանգությամբ ձեռք բերված 02-001-0065-0008 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իրենց սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ շենք-շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Լիլիթ Ստեփանի Աղումյանի /ծնվ․07.09.1979թ․/, Ռուբիկ Աշոտի Պողոսյանի /ծնվ․04․11․1998թ․/ և Հայկ Աշոտի Պողոսյանի /ծնվ․25․07․2004թ․/ժառանգությամբ ձեռք բերված սեփականության իրավունքը 02-001-0065-0008 կադաստրային ծարկագրում գտնվող, տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 386․58քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ:
2. 02-001-0065-0008 ծածկագրով 0․0863հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
-Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Հ․ Բեկնազարյան փողոց, բնակելի տուն 1:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: