Հիմք ընդունելով Մկրտիչ Մարտիկեանի 20.05.2024թ. N 5556՝ ինքնակամ պարիսպի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ պարիսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև պարիսպը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի 6-րդ փողոց 27/2 հողամաս հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-108-0050 -ից/, համայնքային սեփականություն հանդիսացող 29քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 9,42քմ ինքնակամ պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023SPWJD5/: 2. Առաջին կետում նշված ինքնակամ պարիսպը ճանաչել օրինական և հասցեն համարել` - Աշտարակ համայնք, Աշտարակ համայնք, Ուշի բնակավայր 6-րդ փողոց, հողամաս N 27/2: 3. Առաջարկել կառույցն իրականացրած Մկրտիչ Յակոբի Մարտիկեանին գնելու օրինական ճանաչված 9,42քմ մակերեսով պարիսպը` 1քմ-ի օտարման համար վճարելով 3346 /երեք հազար երեք հարյուր քառասուն վեց/ ՀՀ դրամ, իսկ պարիսպի զբաղեցրած 29քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 2887.5 /երկու հազար ութ հարյուր ութսուն յոթ ամբողջ հինգ/ ՀՀ դրամ: 5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Վ․ Վարդանյան, Ա. Արամյան/ - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: