Հիմք ընդունելով Վերժիկ Արամայիսի Թադևոսյանի լիազորված անձ՝ Կարեն Գևորգյանի 11.02.2025թ. N1385 դիմումը, Վերժիկ Արամայիսի Թադևոսյանին հատկացված Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0070-0027 ծացկագրի 0,09655հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չե ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Վերժիկ Արամայիսի Թադևոսյանի /ծնվ.08.03.1955թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0070-0027 ծածկագրում հատկացված 0.08հա հողամասից մինչև 300քմ ավել /165.5քմ/ հողամասի /ընդամենը 965․5քմ/ նկատմամբ, և այդ տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 229,2քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ:
2. 02-028-0070-0027 ծածկագրով 0.09655հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բյուրական, 18-րդ փողոց, 33 բնակելի տուն:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /պետի ժ/պ Վ. Վարդանյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: