Հիմք ընդունելով <<Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ Ճորճ Բարսեղյանի 11.09.2019թ. N 1081 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի Ժ ենթակետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Դադարեցված համարել <<Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն>> հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը՝ Արագածոտն մարզ, ք. Աշտարակ, Էջմիածինի խճուղի 6 հասցեում գտնվող /ծածկագիր 02-001-0410-0110/ հողատարածքի նկատմամբ և այն ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային սեփականություն ճանաչված հողամասի մասով իրավատեր հանդիսացած <<Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն>> հասարակական կազմակերպությանը տալ հողի հարկի արտոնություն:
3. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժնիններին /Ա. Մնացականյան, Շ.Վահանյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություներ և գրանցումներ:
- Սույն որոշումը ներկայացնել ՀՀԱԳԿՊ կոմիտե՝ պետական գրանցման: