Այսօր: Երեքշաբթի, 27 Հունիսի 2017թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.06.17 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով: Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: ... Մանրամասն
23.06.17 ԵՎՍ ՄԵԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԵՐԳԱՇԱՏ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
Այսօր Աշտարակի համայնքապետարանի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ 2016-2017 ուսումնական տարվա հաշվետու համերգը, որով եզրափակվեց դպրոցի ստեղծագործական և համերգաշատ ևս մեկ ուսումնական տարի: Համերգի բացումը կատարեց դհոլահարների համույթը, ապա հանդես եկան ազգային, լարային նվագարանների, դաշնամուրի, վոկալ բաժնի սաները, ժողովրդական գործիքների համույթը, դպրոցի երգչախումբը: Հաշվետու համերգի ընթացքում ամփոփվեց 2016-2017թթ ուսումնական տարվա ընթացքում հանրապետական և միջազգային մրցույթներում սաների և ուսուցիչների հաղթանակները, տնօրինության կողմից մի շարք մանկավարժներ արժանացան շնորհակալագրերի` իրենց անմնացորդ նվիրումի համար, իսկ դպրոցի շրջանավարտներին էլ հանձնվեցին իրենց ավարտական ... Մանրամասն
16.06.17 ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 180-ԱՄՅԱԿԻՆ
Հունիսի 16-ին Աշտարակում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը և համանուն դպրոցը կազմակերպել էին ցերեկույթ՝ նվիրված մեծ գրողի ու վիպասանի ծննդյան 180-ամյա հոբելյանին: Ցերեկույթի ընթացքում ներկայացվեց Պերճ Պռոշյանի կյանքն ու գործունեությունը, ժամանակակիցները Պռոշյանի մասին, թատերական ներկայացում, երաժշտական և պարային կատարումներ: Պերճ Պռոշյանը /Հովհաննես Ստեփանի Տեր–Առաքելյան՝ 1837-1907/ ծնվել է 1837թ. Աշտարակում: Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական վարժարանում, ապա՝ Երևանի արքունական դպրոցում։ 1856թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում՝ 1857թ. վերադարձել է Աշտարակ և նշանակվել ծխական դպրոցի տեսուչ։ Միաժամանակ վարել է գավառական ... Մանրամասն
16.06.17 ՌՈՄԱՆՍԻ ԵՐԵԿՈ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Այսօր Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տիրում էր ռոմանտիկ տրամադրություն: Անուշ Զաքարյանի, Ռինա Արզումանովայի և Աննա Սարիբեկյանի սանրերի մասնակցությամբ կայացավ գեղեցիկ ռոմանսի երեկո:

Ռոմանսը երգային ժանր է, որը ուղեկցվում է գործիքային նվագակցությամբ:

<<Ռոմաս>> տերմինը առաջին անգամ գործածվել է Իսպանիայում՝ բարձրաշխարհիկ հասարակության հավաքույթների ժամանակ և իրեն մեջ ներառել է սիրային ու հերոսական բովանդակությամբ տեքստեր: Հետագայում արդեն ռոմանսի ժանրը մեծ տարածում է ստացել:

Երաժշտական դպրոցում կայացած ռոմանսի ողջ երեկոն ընթացավ կիթառի նվագակցությամբ:

02.06.17 <<ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿ>> ԱՇՏԱՐԱԿԻ <<ԿՈՄԻՏԱՍԻ>> ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ
Աշտարակ համայնքում հունիսմեկյան տոնական օրը եզրափակվեց <<Կոմիտասի>> անվան զբոսայգում համայնքապետարանի կողմից կազմակերպված <<Մանկության մոլորակ>> խորագրով մանկական բազմաբնույթ միջոցառումներով՝ երաժշտական դպրոցի ժող. նվագարանների կատարումներ, գեղարվեստի դպրոցի սաների կողմից դիմանկարչություն, նկարների ցուցահանդես, պարարվեստի դպրոց-ստուդիայի սաների կողմից պարի ուսուցում, ֆլեշ մոբ, մանկապարտեզների կողմից մանկական տարբեր խաղերի կազմակերպում, տիկնիկային ներկայացում, ավանդական կավճանկարչություն և այլն: Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի հովանավորությամբ երեխաներն օգտվեցին քաղցրաբամբակից ու պաղպաղակներից: Զբոսայգում փոքրիկների բարձր տրամադրությունն ապահովեց նաև <<Երազանք>> ... Մանրամասն
01.06.17 <<ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ>> ՊԱՐԱՅԻՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄՊՈԶԻՑԻԱ
Հունիսի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանը կազմակերպել էր մի շարք միջոցառումներ: Տոնական օրվա սկիզբը ազդարարվեց մշակույթի տան դահլիճում կայացած Սամուել Մարշակի <<Չորս եղանակ>> հեքիաթի պարային-երաժշտական կոմպոզիցիայի ներկայացմամբ՝ համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների սաների մասնակցությամբ: Տոնական ձևավորված դահլիճում <<Հովիկ>> /գարուն/, <<Արաքս Մուրադյան>> /ամառ/, <<Հասմիկ>> /աշուն/, <<Մանուշակ>> /ձմեռ/ նախակրթարանները ներկայացրեցին տարվա 4 եղանակները Անտոնիո Վիվալդիի հայտնի <<Տարվա ... Մանրամասն
01.06.17 ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 1-ին նվիրված միջոցառումների շրջանականերում Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի մի շարք սաներին և մանկավարժներին պարգևատրեց համայնքի ղեկավարի պատվոգրով՝ միջազգային <<Վերածնունդ>>, <<Счастье>>, հանրապետական <<Արտ Մյուզիք>>, <<Իզաբել>>, <<Երգող Հայաստան>> մանկապատանեկան երգչախմբերի մրցույթ-փառատոններում մրցանակայն տեղեր գրավելու և Աշտարակ համայնքը արժանապատիվ ներկայացնելու համար:

Լուսանկարները կից հղմամբ՝ http://ashtarak.am/Pages/Home/PhotoGalery.aspx?cid=6419

31.05.17 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի երեխաներ, հարգելի ծնողներ Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Երեխաներն են հասարակության վաղվա օրը կրողները և մեր խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ և երջանիկ մանկությունը: Մենք պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա բացահայտել իր ունակություններն ու անհատականությունը: Թող ծնողական սիրով ու հոգատարությամբ, ընկերական նվիրվածությամբ, մանկան հետաքրքրությամբ ու ձգտումներով իմաստավորվի մեր կյանքի ծաղիկների՝ երեխաների առօրյան և պարտավորեցնի, որ նույնպիսի սիրով ու պատասխանատվությամբ նրանք նայեն մարդկանց ու աշխարհին: Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առիթով ցանկանում եմ բոլոր երեխաներին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7

/0232/3-10-26

ashtarakmunicipality@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Այցելությունների քանակը 01.03.2017-ից Այցելությունների քանակ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner