Հիմք ընդունելով Համլետ Ավագյանի 06.09.2019թ. N 1286` նկուղային տարածքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի N 18 շենքի նկուղային հարկում գտնվող 98,65քմ տարածքին տալ 52 համարը և հասցեն համարել`
-ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, շենք N 18, շինություն N 52:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա. Մնացականյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: