Այսօր: Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 425
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 37-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2019 թվականի N 37-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ 21.08.2013Թ. ՍՄ 2709 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով անշարժ գույքի նվիրաբերության 21.08.2013թ. ՍՄ 2709 պայմանագրի 4.3 կետը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի 6-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բարեգործություն ստացողը անշարժ գույքը չի օգտագործել ըստ նպատակային նշանակության և չի կատարել պայմանագրի 1.3 կետով սահմանված պայմանը՝ <Նոր Հալեպ> բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով, համայնքի ավագանին՝

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1.Լուծել Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի N 6 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0410-0110/ 4,8հա բնակավայրերի նշանակության հողամասի նկատմամբ Աշտարակի քաղաքապետի և <Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն> հասարակական կազմակերպության միջև 21.08.2013թ. կնքված անշարժ գույքի նվիրաբերության /ՍՄ 2709/ պայմանագիրը:

2. Սույն որոշման 1-ին կետից բխող իրավական ակտերի ընդունումը վերապահել համայնքի ղեկավարին:

 


Կողմ -9

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner