Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը /գործ՝ ԱՐԱԴ 1104/02/23/, Աշտարակ համայնքի ավագանու 04.07.2025թ. N 98-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10.06.2025թ. N 2/փ-166 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-109-0034-0009-ից/, Տիգրան Ասլանի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0409հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման:
2. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և ՈՒջան բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: