Հիմք ընդունելով Արմիկ Միրզախանյանի լիազորված անձ Վազգեն Միրզախանյանի 16.01.2020թ. N 57` տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ քաղաքի <Մուղնի> թաղամասում գտնվող տնամերձ հողամասին և շինությանը /ծածկագիր՝ 364-026/ տալ 71 համարը և հասցեն համարել`
-ք. Աշտարակ, <Մուղնի>, 6-րդ թաղամաս, շինություն N 71:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա. Մնացականյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: