Այսօր: Կիրակի, 5 Ապրիլի 2020թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1402
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2019թ.-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով  <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18/5 և <Բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 32/5 հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2019թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասին` համաձայն հատված  1-ի: 

2. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2019թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի:
3. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2019թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի:
4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2019թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդին կամ դեֆիցիտին (պակասուրդին), համաձայն հատված 4-ի:
5. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղություներին կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրներին` համաձայն հատված 5-ի:
6. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2019թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման,  համաձայն հատված 6-ի:
                                                                                                            /հազ. դրամ/

              Վարչական բյուջե                 Ֆոնդային բյուջե                 Ընդամենը

Եկամտային մաս                   564780.8                            0                             564780.8

Ծախսային մաս                     566807.1                       11357.6                        578164.7

Դեֆիցիտ                               -2026.3                            -11357.6                      13383.9        

Պահուստային ֆոնդ             10000.0                                    0                           10000.0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(500.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner