Հիմք ընդունելով Իշխան Աբրահամյանի 04.11.2025թ. N 15846՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-095-0040-0001, 0,12 հա/ տալ 18 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Սասունիկ բնակավայր, 25-րդ փողոց, հողամաս N 18:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: