Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1532
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐՈՇ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սարո Հակոբյանի 08.05.2019թ. N 586, Հայրենուհի Գևորգյանի 07.11.2018թ. N 1311դիմումները և Սերգեյ Գևորգյանի 14.03.2019թ. N 281 հայտը,համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481,76-80 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան՝ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

 

1.Թույլատրել Աշտարակ քաղաքի Ս. Շահազիզի փողոց, N 49 տան հարևանությամբ գտնվող, 218-027 ծածկագրից 20քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը ավտոտնակ կառուցելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Հայրենուհի Գևորգյանին տրամադրելու 20 տարի ժամկետով` տարեկան 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ վճարով:

2.Թույլատրել Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոց, N 1 շենքի հարևանությամբ գտնվող, 096-001 ծածկագրից 21քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Սարո Հակոբյանին տրամադրելու 15 տարի ժամկետով` տարեկան 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ վճարով:

3.Թույլատրել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոց, N 31 տանը կից, 167-074-01 ծածկագրից 20քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Սերգեյ Գևորգյանին տրամադրելու 15 տարի ժամկետով` տարեկան 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ վճարով:

      4.Համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր կառուցապատման իրավունքով /մրցույթ/ տրամադրել և հաստատել տարեկան վճարի մեկնարկային գին` համաձայն հավելված 1-ի:

                       

հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ                                                 Հավելված 1

 

Լոտ

Անվանումը

Գտնվելու վայրը

Ծածկագիրը

Մակերեսը /քմ/

Նպատակային նշանակությունը

Հողատեսքը

Գործառնական նշանակությունը

1քմ-ի տարեկան վճարի մեկնարկային գինը դրամ

Սահմանափակումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

հողամաս

Էջմիածնի խճ.

409-001-ից

664

բնակավայրերի

 

 

ընդհանուր օգտագործման

50

 

2

հողամաս

Երևանյան փողոց

091-001-ից

343

բնակավայրերի

 

 

ընդհանուր օգտագործման

50

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner