Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ քաղաքի Սբ. Սարգսի փողոց, N 73 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 192-032, 3935քմ/ տալ 73/3 համարը և հասցեն համարել`
-ք. Աշտարակ, Սբ. Սարգսի փողոց, հողամաս N 73/3:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Ա. Մնացականյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: