Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 213-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2020 թվականի N 213-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով Սոկրատ Մնացականի Գրիգորյանի 14.05.2020թ N 517 դիմումը  և Աշտարակ քաղաքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.03.1991թ. N 6 որոշումից քաղվածքը ղեկավարվելով <Ինքնակամ  կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի  ունենալով  այն  հանգամանքը, որ Սոկրատ, Ասյա, Օֆելյա, Թեհմինե, և Լուսինե Գրիգորյաններին սեփականության իրավունքով պատկանող 2100 քմ գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահողի  փաստացի չափագրման արդյունքում  /ծածկագիր 0514-0023/ ավել օգտագործվող 78 քմ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային  օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես  նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

 

1. Ճանաչել Սոկրատ Մնացականի Գրիգորյանի /ծնվ.15.12.1955թ./, Ասյա Սարգսի Գրիգորյանի /ծնվ.09.11.1961թ./, Օֆելյա Սոկրատի Գրիգորյանի /ծնվ.24.08.1984թ./, Թեհմինե Սոկրատի Գրիգորյանի /ծնվ.31.08.1985թ./, Լուսինե Սոկրատի Գրիգորյանի /ծնվ.04.08.1987թ./ և Լիլիթ Սոկրատի Գրիգորյանի /ծնվ.23.03.1989թ./ սեփականության իրավունքը 0514-0023  կադաստրային  ծածկագրով փաստացի  օգտագործվող 2022 քմ մակերեսով  գյուղատնտեսական  նշանակության ջրովի վարելահողի  նկատմամբ: 

2. Քաղաքաշինության  և  հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժնիններին         /Հ. Բաղդասարյան,  Շ.Վահանյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:     

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner