Հիմք ընդունելով <<ԳՐԻՆՊԱՐՏԵԶ>> ՍՊԸ-ի տնօրեն Հենրիկ Սարգսյանի 10.09.2025թ. N 11878` չորանոց կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 29.09.2025թ. N 124-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն և 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. <<ԳՐԻՆՊԱՐՏԵԶ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրում գտնվող 02-017-0160-0280 ծածկագրով հողամասում տալ չորանոցի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2. Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրում գտնվող /ծածկագիր` 02-017-0160-0280/, <<ԳՐԻՆՊԱՐՏԵԶ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, չորանոցի կառուցման և շահագործման համար 0.26853 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Երկրորդ կետում նշված 0․26853 հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Արագածոտն բնակավայր, N 24 արտադրամաս:
4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: