Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 08.11.2019թ. N 65-Ա որոշումը, համայնքի ղեկավարի 10.02.2020թ. N 23-Ա կարգադրությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ա. Մանուկյանը 05.03.2020թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-001-0171-0010 ծածկագրով 531քմ հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 11.03.2020թ. N 05 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոց N 2/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 04022020-02-0053 տրվ. 04.02.2020թ./ 531 քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ Արսեն Մանուկյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 1942880 /մեկ միլիոն ինն հարյուր քառասուներկու հազար ութ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Հ. Բաղդասարյան, Շ. Վահանյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: