Հիմք ընդունելով Արմեն Համբարձումյանի 01.09.2025թ. N 13009՝ անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Մուղնի, 3-րդ թաղամաս 139 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-001-0325-0033-ից, 0.400 հա/ տալ 139 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Մուղնի, 3-րդ թաղամաս, 139 հողամաս:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-001-0325-0033-ից, 0.2000 հա/ տալ 139/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Մուղնի, 3-րդ թաղամաս, 139/1 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: