Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 633-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2020 թվականի N 633-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿԻ ՓՈՂՈՑԻ N 2/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Տիգրան Առաքելյանի 06.11.2020թ. N 1494 դիմումը` ինքնակամ կառուցած և օրինական ճանաչված ավտոտնակը գնելու վերաբերյալ համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման  պահանջներով, նկատի ունենալով, որ նշված շինության համար սահմանված կարգով առանձնացված 26,7քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0096-0106/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ. 

1.Աշտարակ քաղաքի Արա Գեղեցիկի փողոցի N 2/14 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 20102020-02-0019/ 26,7քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 24,5քմ/ ավտոտնակը սահմանված գնով, իսկ ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 26,7քմ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կառույցն իրականացրած ՏԻԳՐԱՆ ԱՐԱՐԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ:

2. Վաճառքի գինը ավտոտնակի համար կազմում է 69 420 /վաթսունինն հազար չորս հարյուր քսան/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար 120 791 /մեկ հարյուր քսան հազար յոթ հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամ:

3.Սույն որոշման ընդունման օրվանից 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:

4. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական  բաժիններին /Հ. Բաղդասարյան, Շ. Վահանյան/ 

  - Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner