Հիմք ընդունելով Անուշ Հովհաննիսյանի 09.10.2025թ. N 13336՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-008-0145-0247, 0,0600 հա/ տալ 247 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աղձք բնակավայր, Ձորափ-2 այգեգործական թաղամաս, հողամաս N 247:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: