Հիմք ընդունելով Հակոբ Կաբակուլակյանի 30.07.2025թ. N 9809` գյուղատնտեսական սառնարանային տնտեսություն կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 09.09.2025թ. N 110-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
. 1. Հակոբ Աբրահամի Կաբակուլակյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք Վանի հերոսների փողոց 14 հասցեում գտնվող 02-001-0213-0005 ծածկագրով 0.8451 հա հողամասում տալ սառնարանային տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2.Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-001-0213-0005/, Հակոբ Աբրահամի Կաբակուլակյանին սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական սառնարանային տնտեսության կառուցման և շահագործման համար 0.67163 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական / սառնարանային պահպանության օբյեկտների/:
3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: 4. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/: - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: