Հիմք ընդունելով Արտակ Թադևոսյանի 24.06.2024թ. N 8083՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 1960- 2017թթ. դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Արտակ Սուրենի Թադևոսյանին/ ծնվ 19.01.1967թ./ և Գայանե Սուրենի Թադևոսյանին/ ծնվ 19.01.1967թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Բյուրական բնակավայրում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-028-0088-0013/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 2023HMZQJN/ 296.2քմ մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված մինչև 2001թ ճանաչել օրինական առանց օրինականացման համար վճարի գանձման, իսկ 250.քմ օժանդակ շինությունները ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 251703 / երկու հարյուր հիսուն մեկ հազար յոթ հարյուր երեք / ՀՀ դրամ: 2. 02-028-0088-0013 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝ - Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 20-րդ փողոց, 54 բնակելի տուն 3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/: - Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: