Հիմք ընդունելով Կարեն Պապանյանի 29․09.2025թ. N12813 դիմումը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 27.10.2025թ. թիվ 91 արձանագրությունը՝ նկատի ունենալով այն փաստը, որ Կարեն Պապանյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 0.24071հա հողամասը ըստ կադաստրային քարտեզի հանդիսանում է խոտհարք, սակայն փաստացի այն վարելահող է (հիմք՝ հողամասի փաստացի չափագրությունը և հողհատկացման քաղվածքը), ղեկավարվելով ՀՀ կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Կարեն Ալբերտի Պապանյանին /ծնվ.09.06.1976թ./ և Դունյա Աղասու Վարդանյանին /ծնվ.01.07.1946թ./ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրուն գտնվող 02-028-0194-0030 ծածկագրով 0.24071հա հողամասի հողատեսքը ցածրարժեք խոտհարքից փոխադրել բարձրարժեք վարելահողի՝ առանց հողի հարկից ազատելու:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ: