Հիմք ընդունելով Դավիթ Եղիազարյանի 12.06.2025թ N 7392 դիմումը, հողամասերի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում Դավիթ Եղիազարյանի իրավանախորդին սեփականության իրավունքով հատկացված /ծածկագիր 02-028-0094-0096/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Դավիթ Դիմկայի Եղիազարյանի /ծնվ 04.10.1981թ./ Մուշեղ Կարենի Եղիազարյանի /ծնվ 05.02.2004թ./ և Ալվինա Թոռնիկի Եղիազարյանի /ծնվ 20.05.1951թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0094-0096 կադաստրային ծածկագրում բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.12հա հողամասից ավել օգտագործվող ( ընդհամենը 0,14045 հա) հողամասի նկատմամբ:
2. 02-028-0094-0096 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 20-րդ փողոց, 5-րդ նրբանցք, հողամաս 4/1։
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ